понедельник, 27 мая 2013 г.

Միսաք Մեծարենց (1886-1908)


Picture154
               Կյանքը                     .
Միսաք Մեծարենցը `Միսաք Կարապետի Մեծատուր- յանը , ծնվել է Արմ.Հայաստանի Խարբերդ նահանգի Բինկյան գյուղում 1886թ. հունվարի:Գյուղր գտնվում էր Եփրատ գետի վտակ Արածանիի ափին՝շրջապատված վայրի բնության գեղեցիկ տեսարաններով, որոնք շատ խոր հետք են թողել ապագա բանաստեղծի մանկական հիշողություններում: Այդ տպավորություններից էլ հետագայում ծնվել են հրաշալի քնարական երգեր:
Հայրը`Կարապետ Մեծատուրյանը,առևտրական գործերով տարվա մեծ մասը բացակայում էր տնից, և մանուկ Միսաքի հոգեկիցն ու դաստիարակը եղել է մայ-րը`Իսկուհին, որ գորովագութ սիրով է շրջապատել որդուն, նրա համար երգել Ակնա ժողովրդական երգեր`ապագա բանաստեղծի հոգին լուսավորելով գեղեցիկ երազներով:Մեծարենցը գրել-կարդալ սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում:Ակնա շրջանը մեծ ազդեցություն ունեցավ բանաստեղծի կազմավորման համար.մի կողմից  կանաչազարդ և ջրառատ բնության իր գեղեցկություններով, իսկ մյուս կողմից արևմտահայ ժողովրդական երգերի («Անտունիներ») իր հարուստ հույզաշխարհով՝ Ակնը իր հիմնարար դերը ունեցավ գեղեցիկ Բանի, գեղագետ Պատկերի եւ գեղապաշտ Յոյզի այն եզակի համադրումների մեջ , որ մայր ակունքն ու տիրական առանձնահատկությունը եղավ Միսաք Մեծարենցի թարմ ու նորարար գրական ժառան- գությունը։ 1894թ. Մեծատեւրյանների ընտանիքը տեղափոխվում է  Սեբաստիա (Սվազ),որտեղ պատանի Միսաքը սովորում է Արամյան վարժարանում(1894-96),իսկ երկու տարի հետո 11 տարեկանում `Մարզվանի <<Անատոլիա>> գիշերօթիկ քոլեջում(1896-1901),ուր ստանում է բավարար նախնական կրթություն և կատարում առաջին բանաստեղծական փորձերը: 1902թ. Մեծատուրյանները տեղափոխվում են Կ.Պոլիս:Պատանի բանաստեղծն սկսում է հաճախել Ղալաթիայի Կեդրոնական վարժա-րան: Այստեղ նրա ուսուցիչը անվանի բանասեր-մանկավարժ Հրանտ Ասատուրն էր,որ նշանակալից դեր է կատարում բանաստեղծի գրական-ստեղծագործական հայացքների ձևավորման գործում: Կեդրոնական վարժարանում Մեծարենցն ստանում է հիմնավոր կրթություն, հմտանում է գրաբարի մեջ, սովորում է ֆրանսերեն ու անգլերեն,բնագրով կար-դում է եվրոպական ժամանակակից գրողնեիրն:Մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները երևացել էին տարիներ առաջ: Պատճառը եղել էր ճակատագրական մի դեպք: Սվազում մի խումբ տղաներ , շփոթելով իրենց հակառակորդի հետ, թիկունքից դանակահարում են նրան: Հարձակման հանկարծակիությունը , մանավանդ արյան տեսքը շատ են վախեցնում երկչոտ պատանուն:«Ամեն խնամք ու ջանք թափեցավ՝ զինքը հիմնապես դարմանելու համար արագորեն, վկայում է հուշագիրր,բայց այդ սարսափր տեղավորվել էր իր հոգիին մեջ: Ու միշտ ալ գիծ մր մնաց իր վրա հիվանդկախության, որ հետո՝ իր արբունքին հասած տարիներուն, պիտի րնդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի՝ Միսաք Մեծարենց բանաստեղծին կյանքը կարճելով»:
Հիվանդությունը գնալով խորանում է:Հարազատների բոլոր ջանքերը`կանխելու վերահաս վախճանը,ապարդյուն են անցնում: 22 տարին նոր բոլորած բանաստեղծը կնքում է իր մահկանացուն  1908թ.  հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը:
Ստեղծագործությունը.
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից  ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծա- գործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։ Մ.Պեշիկթաշյանից Պ.Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասա-
կան պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը: Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար , արտահայտեց դեմոկրատական խավերի  երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։
Մեծարենցը ստեղծագործել է ընդամենը 5 տարի. առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1903թ. Գարնանը, իսկ վերջինը նա թելադրել է իր բարեկամներից մեկին արդեն մահվան անկողնում:Սակայն գրել սկսել է ավելի վաղ:1901թ. Արդեն պատրաստ ուներ բանաստեղծությունների մի ժողովա
ծու`<<Բաբախումներ>> վերնագրով,որ նա կենդանության օրոք այդպես էլ մնում է անտիպ:
Առաջին տպագիր ժողովածուն`<<Ծիածան>>-ը լույս է տեսնում 1907թ. գարնանը:Ընդամենը 38 քնարական երգերից կազմված այդ գրքույկը բուռն արձագանք գտավ քննադատության մեջ.բարձր գնահատողների կողքին եղան նաև քննադատողներ,որ-ոնք չկարողացան միանգամից հասկանալ պատանի բանաստեղծին:
Դեռ մինչև ժողովածուի լույս տեսնելը Մեծարենցն արդեն զգում էր,որ իր երգերը կարող են ճիշտ չհասկացվել քննադատների կողմից:Ուստի գրում է <<Ինքնաքննադատության փորձ մը <<Ծիածան>>- ին առիթով>> հոդվածը,ուր իսկական քննադատի անաչառությամբ վերլուծում է իր երախայրիքը:
<<Ծիածան>>-ի երգերում անթիվ նրբերանգներով իր արձագանքն է գտել բանաստեղծի անձնական կյանքի դրաման:Ապրելու ծարավով տոչորվող պատանին գիտեր,որ դատապարտված է շատ վաղաժամ հրաժեշտ տալու աշխարհին:<<Նավակները>> բանաստեղծության մեջ գեղեցիկ փոխաբերությամբ բացվում է անկատար մնացած իղձերով ու մարմարող հույսերով <<դողահար>> մարդկային  մի ներաշխարհ:
<<Մեղուները>>բանաստեղծության մեջ <<սպաս-ման հիվանդ>> պատանու <<տենչանքները>> մարմին են առնում <<տարագնացիկ մեղուներ>> փոխաբերությամբ:<<Երամ-երամ>> գնացել են նրաք,և բանաստեղծը դողացող սրտով է սպասում <<անոնց հևքոտ ու մեղրագործ վերադարձին>>…
Անհուն կենսասիրության և մահի մերձավորության հոգեկան ցավը սրտաբուխ զգացմունքների հեղեղ է դառնում <<Արևին>> ոտանավորի մեջ,որ Մեծարենցն ինքը բնութագրել է որպես <<Սանձարձակ բանաստեղծություն մը ,ուր հեշտագին,գրեթե այրող ջերմություն մը կա>>:
<<Ծիածան>>-ում նկատվող թախծի,տրտմության, տեղ-տեղ վհատության երանգները անձնականից բացի ունեին նաև որոշակի հասարակական աստառ:1895-96թթ. Հաջորդած մռայլ տարիներն էին, սուլթան Համիդի բռանտիրության ամենադաժան շրջանը:Մոլեգնող գրաքննությունը սաղմի մեջ խեղդում էր ամեն մի ազատ միտք,ազատ խոսք:Նույնիսկ թուրք գրողները հետագայում այդ շրջանն անվանել են <<մղձավանջային տարիներ>>:Այդ ծանր
հոգեբանական մթնոլորտից  էր գալիս նաև մեծարենցյան թախիծը:Բայց դա լուսավոր թախիծ էր: Մահամերձ բանաստեղծն իր բուռն կենսասիրությամբ , բնության ու սիրո ներշնչված երգերով ձգտում էր հուսահատ մարդկանց հավատ ներշնչել վաղվա օրվա հանդեպ:
Մեծարենցի  սիրային քնարերգության ընտիր էջերից է հայտնի <<Սիրերգը>>:
Առհասարակ <<Ծիածան>> բանաստեղծության մեջ տիրական գիծ է գիշերվա սերը:
1907թ. աշնանը լույս է տեսնում Մեծարենցի բա-նաստեղծությունների երկրորդ ժողովածուն`<<Նոր տաղեր>>-ը:
Այս գրքում շարունակվում են այն թեմաներն ու
գաղափարները,որ արդեն կային <<Ծիածան>>-ում:Սակայն բանաստեղծի մտածողությունը ավելի է մոտեցել կյանքին,պատկերների մեջ երևակայա-կանը տեղի է տալիս դիտված ու ապրված կյանքի տպավորությունների առջև:
Ժողովածուի առաջին բանաստեղծությունները նորից սիրո երգեր են:Բայց եթե <<Ծիածան>>-ի սիրերգում գերակշռում էին վերացական իդեալը,սիրո կարոտը,ապա այս ժողովածուի մեջ ներշչանքի աղբյուր է դառնում կենդանի,ապրված սերը:
<<Վայրկյան>> սիրերգի մեջ նա դարձյալ անրադառնում է իր վաղեմի իղձերին ու կարոտին:Բայց այս դեպքում առիթը իրական կինն է:Նույն իրական կինն է <<Ջուրեն դարձին>>բանաստեղծության մեջ: <<Աքասիաններու շուքին տակ>> բանաստեղծութ-
յան մեջ Մեծարենցը դասում է,իր արտահայտությամբ ասած,<<զուտ նկարագրական ոտանավորնե-րի>> շարքը:Բայց ավելացնում է նաև,որ այդպիսի երգերը <<զինքը կը բնորոշեն>>,այսինքն`արտացոլվելով բանաստեղծի հոգում`բնապատկերը միաժամանակ դառնում է նրա հոգու հայելին:
Բնության ծովում ծվարած,բնությանը ձուլված, գարնանից մինչև աշուն բնության հարափոփոխ կյանքով գեղջկական հյուղական է բանաստեղծի ներշնչանքի առարկան <<Հովերգության մը>> շարքում,որ բաղկացած է հինգ բանաստեղծություններից` <<Գարնան հյուղը>> ,<<Հյուղին գարունը>>, <<Երգը>>,<<Մրուրը>>,<<Հյուղին աշունը>>:Բոլոր այս երգերում և հյուղը,և նրան շրջապատող բնությունը բանաստեղծի հետ հաղորդակցվում են մտերմի ջերմությամբ:
Մեծարենցի բանաստեղծությունների քնարական  հերոսը մարդն է`իր բոլոր ուրախ ու տխուր հոգեվիճակներով,ցավերով ու երազանքներով,հույսերով ու սպասելիքներով,մանավանդ այն մարդը,որ հարկադրված էր կրել իր ապրած ժամանակի ու միջավայրի հուսահատեցնող ծանրությունը:
Շարքը բաղկացած է երեք բանաստեղծություններ-ից `<<Իրիկունը>>,<<Հովը>>,<<Հյուղը>>:
<<Նոր տաղեր>> ժողովածուից հետո Մեծարենցը մտադիր էր գրել բանաստեղծությունների մի առանձին շարք`<<Արդի մարդու Հայր մերը>> խորագրով:Այս խորագրի տակ նա հասցրել է միայն գրել <<Տուր ինծի,Տեր…>> բանաստեղծությունը:
Այս բանաստղծության մեջ նա շարունակում է << Ըլայի,ըլայի>> շարքի տրամադրությունները:
Մեծարենցի քնարերգության մեջ գեղարվեստական արտահայտչամիջոցներից ամենատարածվածը անձնավորումն է,երբ բնության երևույթները, անշունչ առարկաները օժտվում են մարդկային հատկանիշնեով:
Մեծարենցը սիրում է գործածել իր հայրենի գավառաբառբարում տարածված բառեր ու արտահայտություններ,որոնք նրա բանաստեղծական լեզուն դարձնում են ավելի կենդանի ու տպավորիչ:
Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կա
ռուցման  նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցվեցին ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա,հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։

Комментариев нет:

Отправить комментарий