суббота, 25 мая 2013 г.

                                  

                                       Վարդանաց Պատերազմ 
p15-Vartanantz
Վարդանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451) հայ ժողովրդի պայքարն էր հանուն հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու: Դրան հակառակ` Պարսից թագավորությունը նպատակ էր դրել հավատափոխ անել հայերին և հասնել նրանց ձուլմանը պարսիկների հետ: Պատերազմի վճռական՝ Ավարայրի ճակատամարտի (451թ. մայիսի 26) ելքն անորոշ էր, սակայն ապստամբության ղեկավար՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի զոհվելու պատճառով հայկական զորքը ցրվեց: Այնուամենայնիվ, պարսիկները թուլացրեցին իրենց հակահայկական քաղաքականությունը և հրաժարվեցին հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն հավատափոխ անելու իրենց ծրագրերից:

Արտաշատի ճակատամարտ (449)

Սկիզբ առած Վարդանանց պատերազմում հայկական բանակի կարևորագույն խնդիրներից մեկն էր ոչնչացնել Արտաշատում գտնվող Պարսից թագավորություն կայազորը:
I փուլ – Սպարապետ Վարդան Մամիկոնյանի, Տաճատ Ռշտունու և Վահրիճ Անձևացու գլխավորած Հայկական բանակը (1.200) անակնկալ հարձակումով ջախջախեց քաղաքում Վնդոյի ու Շիրոյի գլխավորությամբ տեղակայված Պարսից թագավորության կայազորին (մոտ 2.000): Վնդոն ու Շիրոն սպանվեցին: Մարտի ընթացքում Վարդան Մամիկոնյանը մարտադաշտում հանդիպեց դավաճան Շավասպ Արծրունուն և մենամարտում թրի հզոր հարվածով սպանեց նրան:
II փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակի մնացորդներին մինչև Նախիջևան:
Ճակատամարտը պայմաններ ստեղծեց Վարդանանց պատերազմի հետագա հաջող զարգացման համար: Դրանից հետո Հայկական բանակը ոչնչացրեց Վանի, ինչպես նաև Գառնի, Անի (վերջինը՝ Շիրակ, Ախուրյանի աջ ափին), Արտագերս, Երկայնորդ, Արխնի, Բարձրաբող, Խորանիստ, Ծախանիստ, Ողական, Արփանյալ, Զռեյլ (վերջինը՝ Վասպուրական, Առնոտոյն գավառի հարավ-արևմուտք), Կապույտ (վերջինը՝ Գաբեղյանք, Արաքսի հարավային ափին), Որոտ, Շաղատ (վերջինները՝ Սյունիք, Ծղուկ գավառ), Վասակաբերդ (Սյունիք, Սոթք գավառ) ամրոցների և բերդերի պարսկական կայազորները:

Խաղխաղի ճակատամարտ

Թափ առնող Վարդանանց պատերազմի պայմաններում 450 թ-ի օգոստոսին Հայկական բանակը (մոտ 30.000) ասպատակեց Ատրպատականը և նահանջեց: Իր հերթին, Ցանկանալով վերջնականապես արյան մեջ խեղդել ապստամբությունը` Հազկերտ II-ը հայերի դեմ շարժեց իր խոշոր բանակներից մեկը, որը մտավ Աղվանք:
Աղվանքում տեղակայված ու համալրված Պարսից թագավորության բանակը (մոտ 40.000, այդ թվում լփիններ և բաղասականներ) Սեբուխտի գլխավորությամբ սկսեց ասպատակել Աղվանքի տարածքը և միաժամանակ շարժվել Մարզպանական Հայաստանի ուղղությամբ: Տեղեկանալով այդ մասին` սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 30.000) շարժվեց Պարսից թագավորության բանակին ընդառաջ և Կուրի աջ ափով սկսեց հյուսիսից մոտենալ Խաղխաղին: Ընդ որում, տեղյակ լինելով թշնամու ճամբարելու վայրի մասին, սպարապետը նախատեսել էր վերջինիս հասցնել անակնկալ հարված: Սակայն ստացվեց այնպես, որ Վասակ Սյունին դավաճանորեն թշնամուն տեղեկացրեց Հայկական բանակի արշավի մասին, որի արդյունքում Հայկական բանակի մոտենալու ժամանակ թշնամին արդեն մարտակարգով և լիովին սպառազինված վիճակում կանգնած էր Կուր գետի աջ ափին:
Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորվեց հեծելազորը, երկրորդում՝ հետևակը: Թշնամու բանակի ձախը զբաղեցրել էին լփինների արքաեղբայր Վուրկի գլխավորած լփինները և բաղասականները: Հայկական բանակի առաջին շարքում տեղավորվեց ծանր հետևակը, երկրորդ շարքի կենտրոնում՝ թեթև հետևակը, երկրորդ շարքի թևերում՝ թեթև հեծելազորը, իսկ երրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխվեց ծանր հեծելազորը: Հայկական բանակի աջը գլխավորում էր Արշավիր Կամսարականը , որպես օգնական ունենալով Մուշ Դիմաքսյանին, ձախը՝ Խորեն Խորխոռունին , որպես օգնական ունենալով Հմայակ Դիմաքսյանին: Կենտրոնի և ողջ բանակի ղեկավարումը իրականացնում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը:
I փուլ – Հայկական աջ թևի հեծելազորը գրոհեց թշնամու ձախ թևի վրա և հզոր հարվածով փախուստի մատնեց լփիններին ու բաղասականներին: Սակայն, ծանոթ չլինելով տեղանքին, Հայկական հեծելազորը խրվեց ճահճուտում և սկսեց կորուստներ կրել փախուստը դադարեցրած հակառակորդի ձախ թևի, ինչպես նաև կենտրոնից Սեբուխտի ղեկավարությամբ օգնության շտապած հիմնական ուժերի հարվածից: Այս ընթացքում Սեբուխտի հետ տեղի ունեցած մենամարտում սպանվեց Մուշ Դիմասքյանը: Մարտում վիրավորվեց նաև Գազրիկ Դիմաքսյանը:
II փուլ – Օգտվելով թշնամու կենտրոնի թուլացումից` Հայկական կենտրոնի և ձախի հեծելազորը հզոր հարված հասցրեցին համապատասխանաբար թշնամու կենտրոնին ու աջին` պարտության և փախուստի մատնելով վերջիններիս:
III փուլ – Այս ընթացքում Հայկական աջի հեծյալները, հետևելով Արշավիր Կամսարականի օրինակին, ցած թռան ճահճուտում խրված իրենց ձիերից և սկսեցին հետևակ թրամարտ հակառակորդի հետ, որի ընթացքում Արշավիրը մենամարտում սպանեց Վուրկին, ինչպես նաև վերջինիս մի քանի թիկնապահներին:
IV փուլ – Կենտրոնում և իր ձախում հաջողության հասած Հայկական բանակը օգնության հասավ սեփական աջին ու թևային հարված հասցրեց թշնամուն: Արդյունքում պարտություն կրեց և փախուստի դիմեց նաև Պարսից թագավորության բանակի ձախը:
V փուլ – Փորձելով փրկվել հետապնդող Հայկական բանակից` Պարսից թագավորության բանակի հրամանատարությունը նավակներով, իսկ մնացած ռազմիկները` առանց դրանց, խուճապահար փախուստի մեջ փորձեցին անցնել Կուրի մյուս ափ:
Օգտվելով դրանից` գետափին մոտեցած և սեփական ծանր հեծելազորի ու հետևակի պաշտպանությունից օգտվող Հայկական բանակի հետևակ և հեծյալ նետաձիգները հզոր հարվածի տակ առան թշնամուն, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրեց ու վերջնական պարտության մատնվեց:
Հայերը կորցրին մոտ 3.000, թշնամին` մոտ 25.000 զինվոր:
Խաղխաղի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։ Ճակատամարտը պայմաններ ստեղծեց Վարդանանց պատերազմի հաջող շարունակության համար և զգալի վնաս հասցրեց Պարսից թագավորությանռազմական հզորությանը: Զարգացնելով հաջողությունը` Վարդան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը գրավեց Դերբենդ ամրոցը, որտեղ Վահան Առանշահիկի գլխավորաությամբ թողնվեց ուժեղ կայազոր: Այս ամենը պայմաններ ստեղծեց նրա համար, որ հոների առաջնորդ Աթիլլայի հետ կնքվի հակապարսկական ուղղվածություն ունեցող ռազմական դաշինք:
Թուլացան նաև Վասակ Սյունու դիրքերը: Սյունիքը ընկավ Վարդանի կողմնակիցների տիրապետության տակ, իսկ Վասակ Սյունին հեռացավ Պարսից թագավորության:

Զարավանդ գավառի առաջին ճակատամարտ

Ցանկանալով վերջնականապես արյան մեջ ապստամբությունը` Հազկերտ II-ը Մուշկան Նիսալվուրտի և վերջինիս օգնական Դողվճի գլխավորությամբ Փայտակարանում կենտրոնացրեց հսկայական մի բանակ (218.000 , այդ թվում ապարացիներ, կատիշներ, հեփթաղներ, գիլաններ, լփիններ, բաղասականներ, ճղբեր, վատեր, գավեր, գղվարներ, խրսաններ, հեճմատականներ, փասխեր, փոխեր, փյուքվաններ, թավասպարներ, իժմախներ, գուգարներ, շչբեր, եգերսվաններ, Մատյան գունդը, ինչպես նաև 15 փիղ): Վերջացնելով անհրաժեշտ պատրաստությունները` Պարսից թագավորության բանակը Վասակ Սյունու և դավաճան այլ նախարարների ու նրանց գնդերի մի մասի (ընդհանուր` 6.000 հեծյալ ) ուղեկցությամբ Փայտակարան-Թավրիզ-Գաբիթյան-Հեր-Զարավանդ երթուղով մեծ արշավանքի դուրս եկավ Մարզպանական Հայաստանի դեմ: Հասնելով Զարավանդ` թշնամին բանակեց ամրացված ճամբարում և սկսեց կենտրոնացնել արշավի ողջ երկայնքով ձգված իր ուժերը: Սրան ի պատասխան Առանձար Ամատունու գլխավորած Հայկական բանակի առաջապահը մոտեցավ թշնամու բանակին և սկսեց հսկել վերջինիս գործողությունները: I փուլ – Մուշկան Նիսալվուրտը իր հիմնական բանակից առանձնացրեց մի ջոկատ և ուղարկեց շրջակայքը ասպատակելու: Տեղեկանալով այդ մասին` Առանձարի առաջապահը դարանը գցեց թշնամուն և գլխովին ջախջախեց:
II փուլ – Հայկական բանակի առաջապահը հետապնդեց թշնամու մնացորդներին և հալածեց մինչև Պարսից թագավորության բանակի բանակատեղի:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին՝ մոտ 3.000 զինվոր: Ճակատամարտը հայկական կողմի համար ապահովեց Ավարայրի ճակատամարտից առաջ տակտիկական բարենպաստ պայմաններ և որոշակիորեն բարոյալքեց Պարսից թագավորության բանակին:

Զարավանդ գավառի երկրորդ ճակատամարտ

Ճակատամարտը տեղի ունեցավ Վարդանանց պատերազմի ընթացքում` Զարավանդ գավառի առաջին ճակատամարտից հաշված օրեր անց: Առանձար Ամատունու գլխավորած Հայկական բանակի առաջապահի հեծյալ ջոկատը (300) անակնկալ հարձակումով թիկունքից ներխուժեց Պարսից թագավորության բանակատեղի և ծանր կորուստներ պատճառեց թշնամու վերջապահ ջոկատին:
Հայերը կորցրին մոտ 50, թշնամին՝ մոտ 800 զինվոր: Ճակատամարտը հայկական կողմի համար ապահովեց Ավարայրի ճակատամարտից առաջ տակտիկական բարենպաստ պայմաններ և որոշակիորեն բարոյալքեց Պարսից թագավորության բանակին:

Ավարայրի ճակատամարտ

Ավարայրի ճակատամարտ, ճակատամարտ քրիստոնյա հայերի ևզրադաշտ պարսիկների միջև 451 թ-ի մայիսի 26-ին: Հայ ժողովուրդն ապստամբել էր պարսիկների դեմ, վերջիններիս հայերին կրոնափոխ անելու պահանջին ի պատասխան: Չնայած ճակատամարտում զոհվեց ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը, պարսիկները կրեցին ծանր կորուստներ և հետագայում ստիպված էին հրաժարվել հայերին կրոնափոխ անելու մտադրությունից: Հայ ժողովորդն այս ճակատամարտում տարավ բարոյական հաղթանակ: Ինչպես ասել է ճակատամարտի ականատես Եղիշե պատմիչը՝
Aquote1.pngՄահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն
— Եղիշե
Aquote2.png
Թափ առնող Վարդանանց պատերազմի պայմաններում 451 թվականի մայիսին, ցանկանալով վերջնականապես արյան մեջ խեղդել հայերին, Հազկերտ II-ը հայերի դեմ շարժեց իր թագավորության ռազմական ուժերի հիմնական մասի կենտրոնացման արդյունքում հավաքած մի խոշոր բանակ: Մուշկան Նիսալվուրտի և վերջինիս օգնական Դողվճի գլխավորությամբ ուժերի կենտրոնացումը ավարտած Պարսից թագավորության բանակը ուղեկցությամբ շարունակեց առաջխաղացումը դեպի հյուսիս: Անցնելով Ճվաշ-Արտազ երթուղով` մայիսի 23-ին թշնամու բանակը ճամբարեց Տղմուտ գետի հարավային ափին: Այս ընթացքում սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ու կաթողիկոս Հովսեփ I Վայոց ձորցու հոգևոր առաջնորդությամբ Արտաշատում կենտր
ոնացած Հայկական բանակն իր հերթին շարժվեց թշնամուն ընդառաջ և, հասնելով վերջինիս մայիսի 25-ին, բանակեց Տղմուտ գետի հյուսիսային ափին: Անմիջապես էլ հրավիրված խորհրդակցությունում ձևակերպվեց Հայկական բանակի մարտական խնդիրը. հնարավորինս արյունաքամ անել թշնամուն առաջիկա մարտում, որից հետո մասնատել ուժերը և մանր ջոկատներով ծավալել հզոր պարտիզանական պայքար: Պարսիկների 214.000-անոց բանակի կազմի մեջ կային ապարացիներ, կատիշներ, հեփթաղներ, գիլաններ, լփիններ, բաղասականներ, ճղբեր, վատեր, գավեր, գղվարներ, խրսաններ, հեճմատականներ, փասխեր, փոխեր, փյուքվաններ, թավասպարներ, իժմախներ, գուգարներ, շչբեր, եգերսվաններ, Մատյան գունդը, ինչպես նաև 15 փիղ: Նրանց էին միացել Վասակ Սյունու ու դավաճան այլ նախարարները և նրանց գնդերը (ընդհանուր` 6.000 հեծյալ): Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, երկրորդում՝ հեծելազորը: Ընդ որում երկրորդ շարքի աջում Պարսից թագավորության բանակի կազմում գտնվում էին վայրենի ցեղերի և դավաճանների գնդերը: Աջի և կենտրոնի հետևում գտնվող երրորդ շարքում տեղավորված էր փղերի գունդը, որը ուժեղացված էր 45.000 հետևակայինով, իսկ չորրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխված էր Մատյան գունդը: Հայկական բանակում զինվորների քանակը հասնում էր 100.000-ի, որից 66.000 նախարարական գնդի ռազմիկ և 34.000 աշխարհազորայիններ: Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորված էր թեթև հետևակը, երկրորդ շարքում` աշխարհազորը, երրորդում՝ հեծելազորը, չորրորդում` պահեստազորը, իսկ մարտակարգի ծայր աջում և ծայր ձախում, համապատասխանաբար Ներսեհ Քաջբերունու ու Փափագ Առավեղյանի գլխավորությամբ, տեղադրված էին առանձնացված հեծյալ ջոկատներ: Հայկական բանակի աջը գլխավորում էր Խորեն Խորխոռունին, որպես օգնական ունենալով Արսեն Ընծայեցուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցին, որպես օգնական ունենալով Տաճատ Գնթունուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունին, որպես օգնականներ ունենալով Վահան Արծրունուն, Արտակ Մոկացուն և Միհրշապուհ Մարդպետունուն, իսկ պահեստազորը՝ Արշավիր Կամսարականը, որպես օգնական ունենալով Համազասպ Մամիկոնյանին: Սպարապետ Վարդան Մամիկոնյանը իր վրա վերցրեց բանակի ընդհանուր ղեկավարումը:
Մայիսի 26-ի վաղ առավոտյան կողմերը մարտակարգ ընդունեցին:
I փուլ – Արեգակը ծագելուն պես հայոց սպարապետը և կաթողիկոսը ոգևորիչ խոսքով դիմեցին իրենց բանակին` հորդորելով հայ ռազմիկներին չերկնչել թշնամուց ու մինչև վերջ կատարել իրենց զինվորական պարտքը: Այնուհետև Հայկական բանակի նետաձիգները մոտեցան գետի հյուսիսային ափին և սկսեցին նետերի տարափ տեղալ թշնամու վրա: Սրան ի պատասխան Պարսից թագավորության բանակի նետաձիգները մոտեցան գետի հարավային ափին ու սկսեցին պատասխան նետաձգությունը: Աղեղնամարտը տևեց բավականին երկար:
II փուլ – 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր:
III փուլ – Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն: Ընդ որում միաժամանակ Հայկական բանակի կենտրոնը և թևերը ևս անցան գետը ու հզոր հարված հասցրին Պարսից թագավորության բանակին, դրանով իսկ առժամանակ կաշկանդելով վերջիններիս գործողությունները և որոշ ժամանակով ապահովելով սպարապետի ջոկատի գործողության ազատությունը:
IV փուլ – Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝ սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նաև անմահ կոչվածներին:
V փուլ – Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին:
VI փուլ – 15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները:
VII փուլ – 18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար:
VIII փուլ – 23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան: Հայերը կորցրին մոտ 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը: Ընկան նաև 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռ
ազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից: Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնց թվում 3.544 ռազմիկներ դավաճաններից:
Տակտիկական տեսանկյունից ճակատամարտը վերջացավ Հայկական բանակի օգտին, քանի որ թշնամին երեք անգամ շատ կորուստ կրեց: Ստրատեգիական տեսանկյունից ևս Հայկական բանակը շահեց այն, քանի որ դրա, ինչպես նաև հետագա պարտիզանական գործողությունների արդյունքում Պարսից թագավորության բանակը հեռացավ Մարզպանական Հայաստանից, կնքվեց Նվարսակի պայմանագիրը և վերականգնվեց [428]] թվականին Մարզպանական Հայաստանում տիրող վիճակը:

Անգղ ամրոցի ճակատամարտ (451)

Անգղ ամրոցի ճակատամարտ: Հաջորդել է Ավարայրի ճակատամարտին: Բակ իշխանի գլխավորած Հայկական բանակը ետ մղեց ամրոցը պաշարած Պարսից թագավորության բանակի գրոհները, սակայն պարենի անբավարարության պատճառով չկարողանալով շարունակել պաշտպանությունը, գիշերով ճեղքեց թշնամու պաշարման օղակը և հեռացավ:
Հայերը կորցրին մոտ 50 սպանված և վիրավոր, 213 գերի, որոնցից շատերը հետագայում սպանվեցին, թշնամին՝ մոտ 600 զինվոր:
Անգղ ամրոցի ճակատամարտը (451) իր գեղարվեստական արտացոլումն է գտել Հայկ Խաչատրյանի «Վաչագան Բարեպաշտ» պատմավեպում։

Սյունիքի ճակատամարտ (451)

Ավարայրի ճակատամարտից հետո Առանշահիկների, Ուտիների և Գարդմանցիների միացյալ գնդերը ուղղություն վերցրեցին դեպի Արցախ: Պարսից թագավորության բանակը, տեղեկանալով վերջիններիս շարժման ուղղության մասին, սկսեց հետապնդել Հայկական գնդերին:
I փուլ – Անգեղ ձորում (Վայոց ձոր) Պարսից թագավորության բանակը շրջապատեց Հայկական բանակին, սակայն վերջինս ճեղքեց շրջապատման օղակը և հեռացավ:
II փուլ – Եղեգիս գյուղում (Վայոց ձոր) հետապնդում իրականացնող Պարսից թագավորության բանակը կրկին շրջապատեց Հայկական բանակին, սակայն այս անգամ ևս վերջինիս հաջողվեց ճեղքել թշնամու շարքերը և հեռանալ:
III փուլ – Մարտերով Մարանդ գավառի ուղղությամբ շարժվող Հայկական բանակին ի վերջո հաջողվեց պոկվել թշնամուց և նահանջել:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին՝ մոտ 1.000 զինվոր:
Անգղ ամրոցի ճակատամարտը (451) իր գեղարվեստական արտացոլումն է գտել Հայկ Խաչատրյանի «Վաչագան Բարեպաշտ» պատմավեպում։ Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց մտնել Արցախ և Ուտիք, որտեղ շուտով կազմավորվեց Արցախ-Ուտիքի թագավորությունը:

Կապույտ ամրոցի ճակատամարտ

Կապույտ ամրոցի ճ-մ: Շարունակվող Վարդանանց պատերազմի պայմաններում Հայկական բանակը հաղթեց ամրոցը պաշարած և գրոհի անցած Պարսից թագավորության բանակին:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին՝ մոտ 4.000 զինվոր:

Արմազիի ճակատամարտ

Արմազիի ճակատամարտ: Շարունակվող Վարդանանց պատերազմի պայմաններում Վախթանգ I Գորգասալի գլխավորությամբ ամուր դիրքեր գրաված Իբերիայի թագավորության և Հայկական միացյալ բանակը ետ մղեց Պարսից թագավորության բանակի հարձակումը, որը ի վերջո նահանջեց:
Հայերը կորցրին մոտ 2.000, դաշնակիցը՝ մոտ 4.000, թշնամին՝ մոտ 7.000 զինվոր:

Որջնհաղի ճակատամարտ

Շարունակվող Վարդանանց պատերազմի պայմաններում Տայք մտած Պարսից թագավորությանբանակը սկսեց ասպատակել հայկական գյուղերը: Միաժամանակ թշնամու մի խոշոր ջոկատ էլ մոտեցավ Հայկական բանակին` փորձելով անակնկալի բերել նրան:  I փուլ – Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման, սակայն Հայ ռազմիկները անակնկալի չեկան և, հեծնելով ձիերը, իրենք գրոհեցին հակառակորդի վրա:
II փուլ – Պարսից թագավորության բանակը անակնկալի եկավ, մատնվեց խուճապի և, կրելով ծանր կորուստներ, դիմեց փախուստի:
III փուլ – Հայկական բանակը հետապնդեց և անխնա ոչնչացրեց թշնամուն մնացորդներին, սակայն այդ ընթացքում Հմայակը զոհվեց:
IV փուլ – Հայկական բանակը հարձակվեց գյուղերն ասպատակել փորձող թշնամու ջոկատների վրա և ոչնչացրեց ու հալածեց նրանց:
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին՝ մոտ 8.000 զինվոր: Ճակատամարտից հաշված օրեր անց Տիզբոնում սկսվեցին հաշտության բանակցություններ: Պարսից թագավորության բանակի կրած հսկայական կորուստների, Մարզպանական Հայաստանում շարունակվող ու Պարսից թագավորության բանակի համար անհաջող ընթացք ունեցող մարտերի, ինչպես նաև հոների հսկայական բանակի ներխուժման պայմաններում փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Պարսից թագավորության, առանց լրջորեն վնասելու արքայից-արքայի հեղինակությունը, պետք էր վերականգնել նախկին վիճակը: Այս պայմաններում պարսկական կողմը հրաժարվեց կրոնափոխության և տնտեսական հալածանքների քաղաքականությունից ու գնաց այլ զիջումների, որից հետո Վարդանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի I ապստամբությունը) վերջացավ: Մինչև Մարզպանական Հայաստանի II ապստամբությունը) Հայոց մարզպանությունում հաստատվեց խաղաղություն: