понедельник, 27 мая 2013 г.

ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑՎԵՑ ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԸ

Պեկին մտնելով՝ առաջին հերթին մտածում ես այն մասին, թե ինչ դավադրություններ է «նախապատրաստել» քաղաքը քեզ համար: Իսկ ինչու՞ անպայման դավադրություններ: Նախ, որովհետեւ չինարենի չիմացությունն արդեն յուրովի դավադրություն է ոչ չինացու նկատմամբ, երկրորդ, դավադրությունները բնականից սպասելի են այն երկրներում, որտեղ ազատություն չկա: Այս ամենից բացի, չափահաս ու միայնակ մարդը օտար երկիր է գնում ամեն ինչում դավադրություն տեսնողի բարդույթով: Ինչու՞: Որովհետեւ այդպես է սովորեցնում քո հարազատ քաղաքը` Երեւանը, որտեղ գրեթե սրբություններ չկան: Այսինքն՝ այդպես է սովորեցնում այն քաղաքը, որտեղ մարդկային հարաբերություններում արժեհամակարգ չկա: Եվ դու ուրիշ քաղաքները չափում ես քո հայրենի քաղաքի արշինով: Որտեղ քաղաքն այլեւս մշակույթ չէ, այլ` սպառողական միջավայր, որից ուզում ես քամել առավելագույնը:
Պեկինն այդ առումով այնքան էլ ինձ «հուսախաբ» չարեց: Պեկինը մեգապոլիս է: Սակայն` ոչ կենցաղով: Չինացիների կենցաղը պրիմիտիվ է, այսինքն` քաղաքը կենցաղ չի թելադրում: Դա նրանից է, որ քաղաքը մեծացել է ոչ թե քաղաքակերտման մշակույթի շնորհիվ, այլ այն բանի, որ շատ մարդ է կուտակվել այնտեղ` 12-13 միլիոն շունչ: Քաղաքն «արդարացնում» է քո սպասումները: Նախ` պարզվում է, որ չինացիները հաց չեն ուտում, այսինքն այն, ինչ ուտում են, հաց չէ, այլ` բուլկի: Բառի բուն իմաստով: Ընդ որում` չամիչով: Քաղաքում հաց ես փնտրում: Գտնում ես մի խանութ, որտեղ հացի մեծ տեսականի կա: Ընտրում ես առանց շաքարի հաց: Բերում ես հյուրանոցի քո համարն ու կիսում: Ի՞նչ է պարզվում: Հացը լցոնված է տորթի կրեմով: Չինացիների կերակուրն, ընդհանրապես, «միակուսակցական» համակարգի է: Ընտրության տեղ չկա: Պիտի ուտես այն, ինչ առաջարկում են: Ընդ որում, չափազանց հյուրասեր են եւ սեղանը լցնում են այնպես, որ քո սեփական ափսեին տեղ չի մնում: Չինաստանում ոչ ազգային կերակուր չկա: Ամեն ինչ ազգային է. ութոտնուկը խաշում են, կամ` տապակում: Համեմը թաթախում են քաղցր հյութի մեջ, հետո ձուն լցնում վրան ու եփում: Պոմիդորն ու վարունգը նույնպես թաթախում են քաղցր հյութի մեջ: Նաեւ` կարտոֆիլը: Երբ խնդրում ես սովորական պոմիդոր եւ վարունգ՝ առանց որեւէ համեմունքի, ասում են, որ առանց համեմունքի պոմիդոր եւ վարունգ չունեն: Կա այն, ինչ կա: Ահա, այս իմաստով է նրանց կերակուրը «միակուսակցական»: Դու չես կարող ընտրել չինական համեմունքներից զերծ որեւէ ուտելիք: Իրենք՝ չինացիները, ուտում են քիչ եւ հաճախ: Եվ՝ ամենուր: Ուտում են փայտիկներով եւ շատ արագ: Այստեղ արդեն գդալով ոչինչ չես ապացուցի: Ամեն ինչ, որ չինացիներն ուտում են, նախ եւ առաջ մանրացնում են: Փայտիկն է այդպես հուշում: Պատառաքաղ չկա, գդալ չկա: Նրանց բոլոր գործառույթները փայտիկներինն է: Չինական սեղանին չալաղաջ չես տեսնի: Այն, ինչ ուտում են, պետք է լինի շատ փափուկ, որպեսզի հնարավոր լինի փայտիկներով վերցնել: Ասացի, որ ուտում են ամենուր: Հսկա հանրախանութ են մտնում՝ կիսաֆաբրիկատ ծամելով: Մի վաճառող գեղեցկուհի ուղղակի սիրտն է թափում իր կրպակի մոտ: Եվ շարունակում է ուտել: Հաճախորդները գնում-գալիս են նրա «հետ տվածի» կողքով: Բոլոր պեկինցիներին մեկ օրում կարելի է տեսնել քաղաքի բոլոր խանութներում: Չինացիները չափազանց սպառող ժողովուրդ են: Որպեսզի հասկանաս, թե գործազրկությունն ինչ մակարդակի վրա է այս քաղաքում, պետք է մտնես խանութներ: Տպավորությունն այն է, որ ոչ ոք այդ քաղաքում չի աշխատում, բոլորը գնորդ են կամ վաճառող: Հսկա հանրախանութների յուրաքանչյուր կրպակում, որոնք մեր թերթերի կրպակների չափ են, քեզ սպասարկում է միանգա
մից 4 հոգի: 16-հարկանի մի հանրախանութում, փաստորեն, աշխատում է 10 հազարից ավելի վաճառող: Մեծ մասը` աղջիկներ: Նրանց մեծ մասը` գեղեցկուհիներ, որոնց երբեք փողոցում չես հանդիպի: Չին գեղեցկուհիները կա՛մ վաճառող են, կա՛մ երգչուհի: Նույնիսկ մատուցող չեն: Չինացիները բարեհամբույր մարդիկ են: Եվ չեն պահանջում, որ դիմացինը նույնպես բարեհամբույր լինի: Խոսում են բարձրաձայն եւ շատ: Սակայն լեզուն ոչ այնքան շատախոսելու լեզու է, որքան` հեշտ խոսելու լեզու: Տպավորություն կա, որ այդ ժողովուրդն իր լեզուն հնարել է բաբելոնյան խառնակությունից անկախ: Ասես արտահայտվում են բնաձայնությամբ, ոչ թե բառերով: Ասես արտահայտվում են սոսկ ձայնավորներով: Բաղաձայնները դժվարությամբ են ընկալվում: Չինական քաղաքաների բոլոր փողոցներում ուղղակի չինական հիերոգլիֆների իշխանություն է: Ընդ որում, դրանք ասես գրվում են՝ ոչ թե տվյալ խանութի անունը, տվյալ հիմնարկի պատկանելությունը, տվյալ գովազդի նշանակությունը ցույց տալու համար, այլ կարծես հիերոգլիֆներ ցուցադրելու: Չինացիները փակ ժողովուրդ են. ոչ մի կերպ հյուրերի համար չեն թարգմանում այդ հիերոգլիֆները: Միայն ներս մտնելով կարող ես իմանալ, թե խոսքը ինչ խանութի, ինչ հիմնարկի մասին է: Քաղաքի հատուկենտ՝ հիմնականում կենտոնական փողոցների անվանումներն են թարգմանվում: Այստեղ եւս «միակուսակցականությունն» ակնառու է, այսինքն՝ ճնշող: Մի խոսքով, արհամարհանք կա մարդու հանդեպ: Ընդ որում, որքան դա արհամարհանք է մարդու հանդեպ, նույնքան հպարտություն է երկրի հանդեպ: Պեկինում եւ չինական մյուս քաղաքներում ծխախոտի խանութները հիմնականում առանձնացված են սննդի խանութներից: Բայց ոչ չինական ծխախոտ գտնելը նույնքան պրոբլեմ է, որքան դրամի փոխանակման կետ գտնելը: Դոլարը եւ մնացած տարադրամները փոխանակվում են միայն բանկերում` հատուկ ընթացակարգով: Յուանը բոլոր դեպքերում արժանապատիվ դրամ է. 1 դոլարն արժե 7,2 յուան: Պեկինի հպարտությունը նրա ճանապարհներն են, իսկ խայտառակությունը` կոյուղու համակարգը: Ճանապարհները կառուցված են այնպես, որ բացառում են ցանկացած խցանում: Այսինքն՝ ճանապարհները ոչ թե լայն են, չնայած լայն էլ են, այլ` մի քանի հարկանի: Եվ յուրաքանչյուր հարկը նույնքան լայն է ու ձգվում է տասնյակ կիլոմետրեր: Չնայած դրան՝ չին հետիոտնը էքստրեմալ է: Չի նայում ճանապարհային երթեւեկության նշաններին, դժվարությամբ է հաշվի նստում լուսացույցների հետ: Այնուամենայնիվ, քաղաքի իշխանություններն ամեն ինչ արել են, որ հետիոտնի համար հեշտ լինի հսկա փողոցներն անցնելը: Վերգետնյա կամուրջներին թիվ ու համար չկա: Քաղաքը կազմ ու պատրաստ է ցանկացած միջազգային միջոցառման: Մյուս տարի այնտեղ օլիմպիական խաղեր են տեղի ունենալու: Հյուրանոցները առավելագույնս լավն են, այստեղ արդեն «միակուսակցականություն» չկա: Հաշվի են առնված հաճախորդի բոլոր քմահաճույքները, այսինքն՝ բանը ցանկություններին չի հասնում, դրանք նախատեսված են, եթե իհարկե խոսքը աղջիկ պատվիրելուն չի վերաբերում, քանի որ պաշտոնական մեկնաբանմամբ՝ այստեղ «սեքս չկա»:
Հարյուրավոր հեռուստաալիքներով ցուցադրվող տասնյակ հարյուրավոր կինոնկարներից ոչ մեկում անկողնային տեսարանները բաց չեն: Նույնիսկ՝ հոլիվուդյան կինոնկարների պարագայում: Դրանք մկրատված չեն, այլ` ընտրված: Առաքինությունը պաշտպանված է պետական գաղափարախոսությամբ: Այլապես հետապնդվում է քրօր-ով: Դավադրություններից մեկն էլ այցելուի հարկադրված ժուժկալությունն է: Քեզ չեն հետապնդում կամ, որ ավելի հնարավոր է, դու տեղյակ չես, որ հետապնդվում ես: Ի վերջո, կոմունիստական կառավարում ունեցող երկիր է: Դա ենթադրում է, որ կրքերդ պիտի ռեալիզացվեն ընդհատակում: Այսինքն՝ հնարավորինս գաղտնի: Բռնեցին` վատ կլինի: Էրոտիկ կինոնկարների վաճառքն արգելված չէ: Բայց արգելված է ոչ չինական էրոտիկայի վաճառքը: Այս պարադոքսը մեկնաբանություն չունի: Հայրենական արտադրանքը խրախուսվում է բոլոր առումներով: Առավել եւս ամերիկյան արտադրանքի «ինադու»: Չնայած գնում են ամերիկյան ընկալումների հետքերով: Այսինքն՝ ամեն ինչում կարեւորում են մասայական պահանջարկը: Որակի վրա դողալը չինացիների տարերքը չէ: Չափազանց շատ են համբերատար լինելու համար: Արտադրում են արագ, սպառում են ավելի արագ: Գնորդներ միշտ կան, որոնք հաճախ չեն էլ հարցնում, թե ինչ երաշխիքներ կան, որ վաճառածդ բանի նման է: Պեկինը լիքն է այդպիսի հսկա առեւտրի կենտրոններով, որտեղ վաճառում են բացառապես անորակ եւ ոչ մի բանի պետք չեկող ապրանքներ, լվացքի մեքենան լվացքի մեքենա չէ, բջջային հեռախոսը՝ բջջային հեռախոս: Բայց վաճառվում են, որովհետեւ արդուկը նման է արդուկի, տեսաերիզը նման է տեսաերիզի, այսինքն, ֆորման չես կարող կեղծել, գոնե ֆորմայի մասով պարտավոր ես ազնիվ լինել, քանի որ, եթե ազնիվ չեղար, ոչ մեկը վաճառածիդ մեջ չի ճանաչի արդուկը կամ տեսաերիզը: Ընդ որում, բոլոր այդ կենցաղային եւ էլեկտրոնային ապրանքները մակնշված են արտասահմանյան լավագույն ֆիրմաների ապրանքանիշերով: Եվ ահա այստեղ հանկարծ հասկանում ես, թե չինացին ինչ է հասկանում մարդ ասելով: Այսինքն՝ ոչ միայն ինչ է հասկանում մարդ ասելով, այլեւ՝ ինչ է հասկանում պատասխանատվություն ասելով: Պատասխանատվությունը հակաչինական հասկացություն է: Բայց դա բացատրվում է ոչ այնքան նրանով, որ չինացիները ի բնե պատասխանատվությունից զուրկ ազգ են, այլ այն բանով, որ մարդու ընկալումն է փոշիացել նրանց մեջ: Ողջ աշխարհն է սարսափում, ասենք, «չինական խաղալիք» հասկացությունից: Բոլորը գիտեն, որ չինական խաղալիքը, բառի բուն իմաստով, վտանգավոր է մարդու առողջության համար: Մի շարք երկրներ այլեւս հրաժարվում են ներկրել այդ խաղալիքները: Դրանք էժան են, բայց` կանցերոգեն: Այսինքն՝ թունավոր: Ալերգիկ երեւույթներ են առաջացնում, ընդհուպ էպիլեպսիայի պատճառ են դառնում: Այլ կերպ` շնչահեղձ են անում օգտագործողին: Իրենք` չինացիները, դրան կարեւորություն չեն տալիս: Ու գիտեն, որ խաղալիքներն արտահանվում են: Այդ փաստը, որ գիտեն, ցույց է տալիս, թե ով է մարդը նրանց համար: Եվ այս նույն պատճառով, միգուցե, հեշտ են մարդամոտություն հաստատում: Ազնիվ են հատկապես հագուստի վաճառքի բնագավառում: Հագուստը այստեղ, ասենք, հայկական չափանիշներով՝ ձրի է, գրեթե նվիրում են քո ուզած հագուստը, բայց, միեւնույն է, անվստահությունը, թե նույնիսկ այստեղ են խաբում, մնում է: Փողոցում մոտենում են ու առաջարկում «Ռոլեքս»: Հետաքրքրվում ես` ի՞նչ արժե: 25 յուան: Այսինքն՝ 3,3 դոլար: Բայց այս ամբողջում փիլիսոփայություն կա: Նույնիսկ` համակարգ: Ողջ առեւտուրը կառուցված է էժանության կարեւորման վրա: Եվ դու, որ քիչ առաջ, ասենք, մեկ մետրը 100 յուանով գնել ես իրականում 133 դոլար (1000 յուան) արժեցող իսկական չինական մետաքս, քեզ թվում է, թե այսպիսի էժանությունը բնական է Չինաստանում վաճառվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ: Շատ ուշ ես գլխի ընկնում, որ մետաքսն, ախր, իրենց ապրանքն է, իրենք են արտադրում, իսկ ահա արդուկը կամ բջջային հեռախոսը «պատդելկա» են: Այստեղ նրանք անխնա են: Իսկական խաբեբա: Էժանությունը Չինաստանում փիլիսոփայություն է: Մնացած երկրներում` քաղաքականություն: Դա չի նշանակում, որ թանկ խանութներ չկան: Կան այդպիսի խանութներ: Շատ չեն, եւ չինական ապրանքներ չկան այդ խանութներում: Իսկ թանկ ու ոչ չինական ապրանքներ գնելու համար հաստատ Չինաստան չես հասնի: Չնայած այս ամենին՝ Պեկինը աչք շոյող քաղաք է, բայց՝ ոչ քիթ շոյող: Քաղաքի կոյուղին, այսպես ասած, շնչում ես այդ կոյուղում վխտացող առնետներին հավասար: Եվ կոյուղու «միջամտությունը» քո զբոսանքին սարսափելի է՝ հատկապես, երբ քայլում ես օծանելիքների խանութների կամ պարզապես ռեստորանների կողքով: Կոյուղին Պեկինում կառուցված է մոտավորապես գետնի մակերեսից մի քիչ ներքեւ: Ընդ որում, «խաչմերուկները» մեկուսացված են ոչ թե երկաթե կափարիչներով, ինչպես մեզ մոտ է, այլ` երկաթե ցանցերով: Ահա, այդ կափարիչների մշակույթը չկա Պեկինում: Ասում են, որ այդպես է նաեւ Թեհրանում: Ես այնտեղ չեմ եղել, բայց հիմա հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը: Եվ, որ ավելի տարօրինակ է, Պեկինը մաքուր քաղաք է: Այստեղ արդեն մշակույթ կա: Բայց ավելի շատ՝ մաքրության քաղաքականություն: Չեմ լսել, որ կեղտոտելու համար տուգանքներ են նախատեսված, բայց երբ հասկանում ես, որ այս երկրում մահապատիժ կա՝ որպես պատժի առավելագույն միջոց, մտածում ես, իսկ ինչու՞ քաղաքը մաքուր չլինի որեւէ նման պատժամիջոցի գնով: Ինձ զարմացրեց նաեւ այն, որ այդ հսկա քաղաքի շրջակայքում, քաղաքի մեջ ինձ գերեզմանոցներ չպատահեցին: Իմ տեսած միակ գերեզմանոցը պատկանում էր փիլիսոփա Կոնֆուցիուսի տոհմին: Այդ գերեզմանոցն այսօր էլ «գործող» է, այսինքն այսօր էլ այնտեղ թաղվում են Կոնֆուցիուսի ժառանգները: Հավատքն այս երկրում մեծ տարածում չունի, չնայած չի էլ հետապնդվում: Բնակչության մեծ մասը կոնֆուցիուսականներ են, որը հավատք չէ, այլ` ուսմունք, փիլիսոփայություն: Մարդը գրել է ծնողների, հարազատների հետ հարաբերությունների, կենցաղի մասին: Իր տեսակի մեջ` վարքի կանոններ մարդկանց համար: Եվ դրանք դարձել են պետական կանոններ, որոնք շուրթից շուրթ են անցնում, օրենքների հիմք են դարձել, մատնանշել սոցիալական առաջնահերթություններ, կազմակերպել մի ողջ ժողովրդի մենթալիտետ: Դժվարանում եմ ասել, թե ինչպես եմ այդ տպավորությունն ստացել, բայց ինձ թվում է, որ չինացիները ծայրահեղ կենսունակ ժողովուրդ են: Չունեն հետին մտքեր, եթե առեւտրի մեջ չեն: Սիրում են շփումներ: Որովհետեւ ցանկացած չինացի միայնության ծայրահեղականացված զգացում ունի: Այդ զգացումը նրանց կարող էր մարդամոտ դարձնել, բայց դարձրել է մանրախնդիր: Չինական սրբությունները մարդուց դուրս են, ասենք` վիշապը: Կայսրն ամեն ինչ էր, մնացածը` ոչինչ: Ահա ինչու կայսրը միլիոններով մարդիկ էր կոտորում՝ առանց նրանց վրա սուր բարձրացնելու: Այդպես կառուցվեց Չինական մեծ պատը: Եվ կա այն տպավորությունը, որ այսօր էլ կառուցվում է այդ Մեծ պատը:

Միսաք Մեծարենց (1886-1908)


Picture154
               Կյանքը                     .
Միսաք Մեծարենցը `Միսաք Կարապետի Մեծատուր- յանը , ծնվել է Արմ.Հայաստանի Խարբերդ նահանգի Բինկյան գյուղում 1886թ. հունվարի:Գյուղր գտնվում էր Եփրատ գետի վտակ Արածանիի ափին՝շրջապատված վայրի բնության գեղեցիկ տեսարաններով, որոնք շատ խոր հետք են թողել ապագա բանաստեղծի մանկական հիշողություններում: Այդ տպավորություններից էլ հետագայում ծնվել են հրաշալի քնարական երգեր:
Հայրը`Կարապետ Մեծատուրյանը,առևտրական գործերով տարվա մեծ մասը բացակայում էր տնից, և մանուկ Միսաքի հոգեկիցն ու դաստիարակը եղել է մայ-րը`Իսկուհին, որ գորովագութ սիրով է շրջապատել որդուն, նրա համար երգել Ակնա ժողովրդական երգեր`ապագա բանաստեղծի հոգին լուսավորելով գեղեցիկ երազներով:Մեծարենցը գրել-կարդալ սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում:Ակնա շրջանը մեծ ազդեցություն ունեցավ բանաստեղծի կազմավորման համար.մի կողմից  կանաչազարդ և ջրառատ բնության իր գեղեցկություններով, իսկ մյուս կողմից արևմտահայ ժողովրդական երգերի («Անտունիներ») իր հարուստ հույզաշխարհով՝ Ակնը իր հիմնարար դերը ունեցավ գեղեցիկ Բանի, գեղագետ Պատկերի եւ գեղապաշտ Յոյզի այն եզակի համադրումների մեջ , որ մայր ակունքն ու տիրական առանձնահատկությունը եղավ Միսաք Մեծարենցի թարմ ու նորարար գրական ժառան- գությունը։ 1894թ. Մեծատեւրյանների ընտանիքը տեղափոխվում է  Սեբաստիա (Սվազ),որտեղ պատանի Միսաքը սովորում է Արամյան վարժարանում(1894-96),իսկ երկու տարի հետո 11 տարեկանում `Մարզվանի <<Անատոլիա>> գիշերօթիկ քոլեջում(1896-1901),ուր ստանում է բավարար նախնական կրթություն և կատարում առաջին բանաստեղծական փորձերը: 1902թ. Մեծատուրյանները տեղափոխվում են Կ.Պոլիս:Պատանի բանաստեղծն սկսում է հաճախել Ղալաթիայի Կեդրոնական վարժա-րան: Այստեղ նրա ուսուցիչը անվանի բանասեր-մանկավարժ Հրանտ Ասատուրն էր,որ նշանակալից դեր է կատարում բանաստեղծի գրական-ստեղծագործական հայացքների ձևավորման գործում: Կեդրոնական վարժարանում Մեծարենցն ստանում է հիմնավոր կրթություն, հմտանում է գրաբարի մեջ, սովորում է ֆրանսերեն ու անգլերեն,բնագրով կար-դում է եվրոպական ժամանակակից գրողնեիրն:Մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները երևացել էին տարիներ առաջ: Պատճառը եղել էր ճակատագրական մի դեպք: Սվազում մի խումբ տղաներ , շփոթելով իրենց հակառակորդի հետ, թիկունքից դանակահարում են նրան: Հարձակման հանկարծակիությունը , մանավանդ արյան տեսքը շատ են վախեցնում երկչոտ պատանուն:«Ամեն խնամք ու ջանք թափեցավ՝ զինքը հիմնապես դարմանելու համար արագորեն, վկայում է հուշագիրր,բայց այդ սարսափր տեղավորվել էր իր հոգիին մեջ: Ու միշտ ալ գիծ մր մնաց իր վրա հիվանդկախության, որ հետո՝ իր արբունքին հասած տարիներուն, պիտի րնդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի՝ Միսաք Մեծարենց բանաստեղծին կյանքը կարճելով»:
Հիվանդությունը գնալով խորանում է:Հարազատների բոլոր ջանքերը`կանխելու վերահաս վախճանը,ապարդյուն են անցնում: 22 տարին նոր բոլորած բանաստեղծը կնքում է իր մահկանացուն  1908թ.  հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը:
Ստեղծագործությունը.
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից  ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծա- գործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։ Մ.Պեշիկթաշյանից Պ.Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասա-
կան պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը: Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար , արտահայտեց դեմոկրատական խավերի  երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։
Մեծարենցը ստեղծագործել է ընդամենը 5 տարի. առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1903թ. Գարնանը, իսկ վերջինը նա թելադրել է իր բարեկամներից մեկին արդեն մահվան անկողնում:Սակայն գրել սկսել է ավելի վաղ:1901թ. Արդեն պատրաստ ուներ բանաստեղծությունների մի ժողովա
ծու`<<Բաբախումներ>> վերնագրով,որ նա կենդանության օրոք այդպես էլ մնում է անտիպ:
Առաջին տպագիր ժողովածուն`<<Ծիածան>>-ը լույս է տեսնում 1907թ. գարնանը:Ընդամենը 38 քնարական երգերից կազմված այդ գրքույկը բուռն արձագանք գտավ քննադատության մեջ.բարձր գնահատողների կողքին եղան նաև քննադատողներ,որ-ոնք չկարողացան միանգամից հասկանալ պատանի բանաստեղծին:
Դեռ մինչև ժողովածուի լույս տեսնելը Մեծարենցն արդեն զգում էր,որ իր երգերը կարող են ճիշտ չհասկացվել քննադատների կողմից:Ուստի գրում է <<Ինքնաքննադատության փորձ մը <<Ծիածան>>- ին առիթով>> հոդվածը,ուր իսկական քննադատի անաչառությամբ վերլուծում է իր երախայրիքը:
<<Ծիածան>>-ի երգերում անթիվ նրբերանգներով իր արձագանքն է գտել բանաստեղծի անձնական կյանքի դրաման:Ապրելու ծարավով տոչորվող պատանին գիտեր,որ դատապարտված է շատ վաղաժամ հրաժեշտ տալու աշխարհին:<<Նավակները>> բանաստեղծության մեջ գեղեցիկ փոխաբերությամբ բացվում է անկատար մնացած իղձերով ու մարմարող հույսերով <<դողահար>> մարդկային  մի ներաշխարհ:
<<Մեղուները>>բանաստեղծության մեջ <<սպաս-ման հիվանդ>> պատանու <<տենչանքները>> մարմին են առնում <<տարագնացիկ մեղուներ>> փոխաբերությամբ:<<Երամ-երամ>> գնացել են նրաք,և բանաստեղծը դողացող սրտով է սպասում <<անոնց հևքոտ ու մեղրագործ վերադարձին>>…
Անհուն կենսասիրության և մահի մերձավորության հոգեկան ցավը սրտաբուխ զգացմունքների հեղեղ է դառնում <<Արևին>> ոտանավորի մեջ,որ Մեծարենցն ինքը բնութագրել է որպես <<Սանձարձակ բանաստեղծություն մը ,ուր հեշտագին,գրեթե այրող ջերմություն մը կա>>:
<<Ծիածան>>-ում նկատվող թախծի,տրտմության, տեղ-տեղ վհատության երանգները անձնականից բացի ունեին նաև որոշակի հասարակական աստառ:1895-96թթ. Հաջորդած մռայլ տարիներն էին, սուլթան Համիդի բռանտիրության ամենադաժան շրջանը:Մոլեգնող գրաքննությունը սաղմի մեջ խեղդում էր ամեն մի ազատ միտք,ազատ խոսք:Նույնիսկ թուրք գրողները հետագայում այդ շրջանն անվանել են <<մղձավանջային տարիներ>>:Այդ ծանր
հոգեբանական մթնոլորտից  էր գալիս նաև մեծարենցյան թախիծը:Բայց դա լուսավոր թախիծ էր: Մահամերձ բանաստեղծն իր բուռն կենսասիրությամբ , բնության ու սիրո ներշնչված երգերով ձգտում էր հուսահատ մարդկանց հավատ ներշնչել վաղվա օրվա հանդեպ:
Մեծարենցի  սիրային քնարերգության ընտիր էջերից է հայտնի <<Սիրերգը>>:
Առհասարակ <<Ծիածան>> բանաստեղծության մեջ տիրական գիծ է գիշերվա սերը:
1907թ. աշնանը լույս է տեսնում Մեծարենցի բա-նաստեղծությունների երկրորդ ժողովածուն`<<Նոր տաղեր>>-ը:
Այս գրքում շարունակվում են այն թեմաներն ու
գաղափարները,որ արդեն կային <<Ծիածան>>-ում:Սակայն բանաստեղծի մտածողությունը ավելի է մոտեցել կյանքին,պատկերների մեջ երևակայա-կանը տեղի է տալիս դիտված ու ապրված կյանքի տպավորությունների առջև:
Ժողովածուի առաջին բանաստեղծությունները նորից սիրո երգեր են:Բայց եթե <<Ծիածան>>-ի սիրերգում գերակշռում էին վերացական իդեալը,սիրո կարոտը,ապա այս ժողովածուի մեջ ներշչանքի աղբյուր է դառնում կենդանի,ապրված սերը:
<<Վայրկյան>> սիրերգի մեջ նա դարձյալ անրադառնում է իր վաղեմի իղձերին ու կարոտին:Բայց այս դեպքում առիթը իրական կինն է:Նույն իրական կինն է <<Ջուրեն դարձին>>բանաստեղծության մեջ: <<Աքասիաններու շուքին տակ>> բանաստեղծութ-
յան մեջ Մեծարենցը դասում է,իր արտահայտությամբ ասած,<<զուտ նկարագրական ոտանավորնե-րի>> շարքը:Բայց ավելացնում է նաև,որ այդպիսի երգերը <<զինքը կը բնորոշեն>>,այսինքն`արտացոլվելով բանաստեղծի հոգում`բնապատկերը միաժամանակ դառնում է նրա հոգու հայելին:
Բնության ծովում ծվարած,բնությանը ձուլված, գարնանից մինչև աշուն բնության հարափոփոխ կյանքով գեղջկական հյուղական է բանաստեղծի ներշնչանքի առարկան <<Հովերգության մը>> շարքում,որ բաղկացած է հինգ բանաստեղծություններից` <<Գարնան հյուղը>> ,<<Հյուղին գարունը>>, <<Երգը>>,<<Մրուրը>>,<<Հյուղին աշունը>>:Բոլոր այս երգերում և հյուղը,և նրան շրջապատող բնությունը բանաստեղծի հետ հաղորդակցվում են մտերմի ջերմությամբ:
Մեծարենցի բանաստեղծությունների քնարական  հերոսը մարդն է`իր բոլոր ուրախ ու տխուր հոգեվիճակներով,ցավերով ու երազանքներով,հույսերով ու սպասելիքներով,մանավանդ այն մարդը,որ հարկադրված էր կրել իր ապրած ժամանակի ու միջավայրի հուսահատեցնող ծանրությունը:
Շարքը բաղկացած է երեք բանաստեղծություններ-ից `<<Իրիկունը>>,<<Հովը>>,<<Հյուղը>>:
<<Նոր տաղեր>> ժողովածուից հետո Մեծարենցը մտադիր էր գրել բանաստեղծությունների մի առանձին շարք`<<Արդի մարդու Հայր մերը>> խորագրով:Այս խորագրի տակ նա հասցրել է միայն գրել <<Տուր ինծի,Տեր…>> բանաստեղծությունը:
Այս բանաստղծության մեջ նա շարունակում է << Ըլայի,ըլայի>> շարքի տրամադրությունները:
Մեծարենցի քնարերգության մեջ գեղարվեստական արտահայտչամիջոցներից ամենատարածվածը անձնավորումն է,երբ բնության երևույթները, անշունչ առարկաները օժտվում են մարդկային հատկանիշնեով:
Մեծարենցը սիրում է գործածել իր հայրենի գավառաբառբարում տարածված բառեր ու արտահայտություններ,որոնք նրա բանաստեղծական լեզուն դարձնում են ավելի կենդանի ու տպավորիչ:
Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կա
ռուցման  նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցվեցին ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա,հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։